Աբազյանը պատրաստ էր կատարել Նիկոլի բոլոր պահանջներն ու հրահանգները, բացի մեկից։ Դա այն դեպքն է, երբ սույն պաշտոնյան ողնաշարով զգաց իր անձին սպառնացող ամենաիրական վտանգը։ Աբազյանը լավ գիտի, որ Հայաստանում ինքը խնդիր չունի, բայց դրսում, մասնավորապես Ռուսաստանում, անպայման կունենա, եթե խնդիրը Սամվել Կարապետյանն է։ Դա ոչ լայնախոհություն է, ոչ էլ, մանավանդ, հայրենասիրություն։ Դա զուտ ինքնապաշտպանական կենդանական բնազդ է։ Այս մակարդակում են կայացվում բոլոր որոշումները Հայաստանի իշխանական համակարգում։
Էդուարդ Սարիբեկյան